Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Արարատի մարզում բացվեցին նոր ամբուլատորիաներ

Արարատի մարզում բացվեցին նոր ամբուլատորիաներ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Առաջին կանգառը Նորաբացում էր, որտեղ նախարարը մասնակցեց համայնքի նորակառույց բժշկական ամբուլատորիայի բացմանը։


Գյուղի 2190 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր դեռ 1940թ., վթարային վիճակում էր և չուներ կոմունալ տարրական հարմարություններ: 


Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդիկ Բարսեղյանի և համայնքի բազմաթիվ բնակիչների ուղեկցությամբ ծանոթացավ նորակառույց ամբուլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։  Նախարարը տեղեկացրեց, որ եկող տարի ամբուլատորիային լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։  Նա նաև իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար։


Այնուհետև նախարար Դումանյանը մասնակցեց Սայաթ-Նովա համայնքի առողջության առաջնային պահպանման  կենտրոնի բացմանը։ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքների 4 հազար բնակչությանը սպասարկող կենտրոնը նախկինում տեղակայված էր հարևանությամբ գտնվող դպրոցի շենքում և զուրկ էր կենցաղային տարրական հարմարություններից։


Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա ունենք։ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի հավելյալ  ֆինանսավորմամբ  այս տարի կառուցվում կամ հիմնանորոգվում է ևս 13 ամբուլատորիա, որից 3-ը Արարատի մարզում (Նոր Խարբերդի հիմնանորոգված կենտրոնի բացումը մի քանի օր առաջ է տեղի ունեցել)։ Ամբուլատորիաներում աշխատող բոլոր բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով։


Ընդամենն ութ ամսում կառուցված Նորաբացի և Սայաթ-Նովայի կենտրոններում առաջնային բժշկական օգնության համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են։ Նրանք հագեցվել են առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:


Նախարարը հույս հայտնեց, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով և ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացեն բնակչության առողջության առաջնային պահպանումը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ